Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

100-րդը` գոլով

100-րդը` գոլով
19.03.2013 | 12:18

ՈՒկրաինայի առաջնության քսանմեկերորդ տուրի «Շախտյոր»-«Չեռնոմորեց» հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար նշանավորվել է նրանով, որ դա եղել է նրա հարյուրերորդ խաղը թիմի կազմում: Հանդիպումը հանքափորները շահել են 3:0 հաշվով, երկրորդ գոլի հեղինակ է դարձել հոբելյարը: Ի դեպ, սա ՈՒկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուի թվով տասնիններորդ գոլն էր:
Ընթերցողին հետաքրքրող ևս մեկ տվյալ. մինչև այս խաղը Մխիթարյանը հինգ անգամ հանդես է եկել չեռնոմորցիների դեմ ու վեց անգամ գրավել նրանց դարպասը: Եթե արտահայտվենք հայաստանյան գովազդերից մեկի բառամթերքով` լավագույն ավանդույթները շարունակվում են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ